Թուրքիան դեսպան է նշանակել Պաղեստինում
MIGNews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հանրապետությունը դեսպան է նշանակել «Պաղեստին պետությունում»: Այս մասին հայտնել է պաղեստինյան Maan լրատվական գործակալությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Պաղեստինում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Շաքիր Օզքան Թորունլարը պաշտոնի բարձրացում է ստացել՝ նշանակվելով տվյալ երկրում Թուրքիայի դեսպան: Չնայած ոչ վաղ անցյալում Պաղեստինը ՄԱԿ-ում բարձրացրեց իր կարգավիճակը, սակայն դեռ շատ երկրներ չեն ճանաչել «Պաղեստին պետությունը»:
Նոր պաշտոն ստացած Թորունլարը Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքիի հետ և պարտավորվել է ամրապնդել Թուրքիայի ու Պաղեստինի միջև համագործակցությունը: