Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական խորհրդակցություններ: Ռուսական կողմից այդ հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, իսկ թուրքական կողմից՝ առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ երկու երկրների փոխարտգործնախարարները քննարկել են մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս