Վարդենիսում ամեն օր վայելում ենք խաղաղության կրակոցները. Թագուհի Թովմասյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախ ներկայացրեց  Վարդենիսում տիրող իրավիճակի մասին որոշ մանրամասներ.

«Իմ հայրենի Վարդենիսում ամեն օր վայելում ենք խաղաղության կրակոցները և գիշերում ենք խաղաղության կրակոցների տակ։ Այդ պայմաններում հատկապես, այս պահի դրությամբ ահռելի կուտակումներ են Ադրբեջանի կողմից այդ հատվածում և Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բոլոր հատվածներում, սա նշանակում  է, որ անվտանգային մարտահրավերներն ավելի առաջնային են։

Առաջնային ու երկրորդական խնդիրների տարբերակումն արձանագրելուց բացի, կուզենամ նաև արձանագրել, որ արցախցիները և Արցախն այս պահին կյանքի ու մահվան կռիվ են տալիս, հումանիտար վիճակն իսկապես օրհասական է։ Մարդիկ ուղղակի հանապազօրյա հացի խնդիր ունեն։

Բայց այս ֆոնին իշխանությունները համերգներ, հրավառություն են կազմակերպում։  Նախօրեին Տիգրան Ավինյանը Զեյթունում համերգի էր մասնակցում՝ շատ բարձր տրամադրությամբ»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Կարդացեք նաև

Նա նաև փաստեց՝ Արցախում երեխաները շոր ու կոշիկ չունեն, մատակարարումների բացակայության պատճառով լուրջ խնդիր է առաջացել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս