«Փաշինյանից վրեժ պետք է լուծի հենց հասարակությունը. պատիժը չի՛ ուշանալու». Եսայան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, երեկ խորհրդարանի միջանցքում ներկայացնելով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ ընդիդմության պատկերացումները, հայտարարել էր, որ «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

Ավելի ուշ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տարբեր պատգամավորներ ԱԺ ամբիոնից դիմելով Մամիջանյանին, հարցնում էին՝ «ո՞ւմ արյամբ», որոնց ի պատասխան՝ Մամիջանյանը հստակեցրեց՝ «այդ թվում՝ և իմ»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանն անդրադառնալով Մամիջանյանի ճեպազրույցից հետո իշխանական պատգամավորների ելույթներին և հարցադրումներին՝ շեշտեց՝ դրանց պատճառը վախն է. վախն իրենց սպասվող դատավճռից, քանզի նրանք ներկայացնում են մի թիմ, որոնց նպատակն արյամբ պահած հայրենիքի հանձնումն է թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Այո՛, իրենք արյուն բառից պետք է վախենան, որովհետև Եռաբլուրն իրենց է նայում, և այն 5000-ի արյունը Փաշինյանի, իր կնոջ և ՔՊ-ականների խղճին են։ Դա իրենց ճակատի խարանն է, և եթե 100 տարի էլ անցնի, դա ոչ ոք չի մոռանալու, բոլորը հիշելու են, որ Փաշինյանը հայրենիքը հանձնում էր արյամբ,- ասաց Եսայանը՝ շարունակելով,- Փաշինյանից վրեժ պետք է լուծի հենց հասարակությունը. պատիժը չի՛ ուշանալու»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս