Բաժիններ՝

Չեչենները վերապատրաստում են Սիրիայի զինյալներին (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է կովկասցի զինյալների մասնակցությամբ հերթական տեսանյութը: Դրանում երևում է, թե ինչպես են իրենց «չեչեն մոջահեդներ» անվանող մի քանի տղամարդիկ, ծավալուն հարցազրույցներ տալիս սիրիական բնապատկերի ֆոնին:

Տեսանյութի կեսում հայտնվում է զինված տղամարդկանց խումբը, որոնց ուսուցանում են սակրավորները: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կտրականապես հերքել էր Սիրիայում ընթացող բախումներին չեչեների մասնակցության վերաբերյալ յուրաքանչյուր պնդում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս