Բաժիններ՝

Թուրքիայի նոր օդանավակայաններում թռչունների դեմ տեղադրվելու են հատուկ ռադարներ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նոր օդանավակայաններում տեղադրվելու են հատուկ ռադարներ՝ ընդդեմ թռչունների: Այդ ռադարները գործածվելու են թռչունների ահաբեկման համար:

Նշվում է, որ այդ ռադարները տեղական արտադրության են: Դրանք մասնավորապես տեղակայվելու են Ստամբուլի երրորդ օդանավակայանում: Վերջինիս կառուցումը պլանավորված է ավարտել 2017 թվականին և նույն տարում էլ հանձնել շահագործման: Այդ օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան 150 միլիոն ուղևորի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական մամուլը հաճախ գրում էր ինքնաթիռների ու թռչունների երամի բախման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս