Թիրախավորում են նահատակ տղաների ծնողներին, որ վախեցնեն մարդկանց՝ դուրս չգալ փողոց. Մենուա Սողոմոնյան

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ իշխանությունը թիրախավորում է նահատակ տղաների ծնողներին, մարդկանց, որոնք իրենց զոհողությունն արժևորելու համար պայքարի են գալիս, սակայն սարքովի գործերով նրանց լռեցնում են։

«Այն, որ ժողովուրդը քիչ առաջ թույլ չտվեց իշխանության երկու ներկայացուցիչներին անցնել, սա դաս պետք է լինի բոլորի համար։ Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, քաղաքական պատասխանատվություն կրող ցանկացած անձ պետք է գիտենա, որ ինքն ամեն քայլափոխի օր ու արև չի ունենալու, պետք է ենթարկվի այսպիսի հանրային պարսավանքի»,- դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս