Բաժիններ՝

Ամերիկացի սենատորներն արգելափակում են ԿՀՎ-ի նոր ղեկավարի հաստատման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորներն արգելափակում են Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածության շուրջ քվեարկությունը:

Երեկ երբ Սենատը պետք է որոշում ընդուներ այդ կապակցությամբ Բրենանի նշանակման դեմ հանդես է եկել Քենթուքին ներկայացնող հանրապետական Ռենդ Փոլը:

Վերջինս դեռ նախորդ շաբաթ սպառնացել էր արգելափակել Բրենանի թեկնածությունը: Նա իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ Բարաք Օբամայի վարչակազմը, իբրև թե, պատրաստվում է երկրի ներսում և ԱՄՆ քաղաքացիների դեմ կիրառել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Չնայած նրան, որ նախօրեին Արդարադատության նախարարությունը պարզաբանել էր, որ ԱՄՆ-ում ԱԹՍ-եր կարող են օգտագործվել միայն պատերազմի կամ ահաբեկիչների մասշտաբային հարձակման դեպքում՝ Փոլը չփոխեց իր որոշումը:

Երեկ 6 հանրապետական և 1 դեմոկրատ սենատոր ավելի քան 6 ժամ խորհրդարանականներին թույլ չեն տվել քվեարկել Բրենանի հարցով, ինչի հետևանքով լիագումար նիստը փակվել է առանց որոշման ընդունման:

Փոլն ընդգծել է, որ իր որոշումը չի փոխի այնքան ժամանակ, մինչև նախագահը չասի. «Ոչ, ես ձեզ չեմ սպանի սրճարանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս