Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձան՝ այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ կապված երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների հետ:

Տեսանյութեր

Լրահոս