Բաժիններ՝

Ես պետք է վերադառնամ ճիշտ ճանապարհի վրա․ Լևանդովսկի

Ըստ ArmSport.am-ի՝ «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր խաղի մասին։

«Ես պետք է պահպանեմ իմ մակարդակը, վերադառնամ ճիշտ ճանապարհի վրա: Խաղից խաղ մարզավիճակս ավելի կլավանա: Յուրաքանչյուր մրցաշրջան տարբեր է, այս մրցաշրջանը շատ երկար է: Մենք դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու, և ես կարծում եմ, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչպես ես սկսում մրցաշրջանը, այլ այն, թե ինչպես ես այն ավարտում:

Շատ հանդիպումներում ես գոլ խփելու բավականին քիչ հնարավորություններ ունեմ։ Վերջին երկու խաղերում ես քիչ հնարավորություններ ունեի, հազվադեպ էի ստանում գնդակը, ուստի երբեմն ստիպված էի ինձ համար հնարավորություններ ստեղծել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս