Բաժիններ՝

Բանակային խնդիրներով զբաղվող ադրբեջանցի իրավապաշտպանը հարկադրված հեռացել է Եվրոպա

Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ալեկպեր Մամեդովը լքել է Ադրբեջանը: Նա նախապես դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով իրեն հատկացնել քաղաքական վտարանդու կարգավիճակ:

Նշվում է, որ Մամեդովն այդ կարգավիճակը ստացել է եվրոպական երկրներից մեկում: Մամեդովը սկսել է զբաղվել բանակում հաճախակիացած զինծառայողների մահվան դեպքերով, ինչից հետո նա լուրջ ճնշման է ենթարկվել: Նա և նրա որդին քանիցս մահաբեր սպառնալիքներ են ստացել:

Անգամ նշվում է, որ որոշ ժամանակ առաջ Պաշտպանության նախարարությունը դատի է տվել Մամեդովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս