Սիոնիստական ԶԼՄ-ները փորձում են խաթարել իրանա-ադրբեջանական հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպան
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը հայտարարել է, որ սիոնիստական ԶԼՄ-ները փորձում են խաթարել իրանա-ադրբեջանական հարաբերությունները՝ միտումնավոր չափազանցելով «Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի» հետ ադրեջանական կապերը:
Նա հավելել է, որ հավատում է, որ Բաքվի ու Թել Ավիվի հարաբերություններն ամուր չեն, և նրան, որ մուսուլմանական երկիրը հիմնականում չի կարող շարունակական հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ.
«Սիոնիստական ռեժիմը գրավել է իսլամական տարածքներ՝ ներառյալ Պաղեստինն ու Սիրիայի և Լիբանանի մի մասը և դիտարկվում է որպես մուսուլմանական աշխարհի գլխավոր սպառնալիք: Սինոիստական ռեժիմը ստիպված է չափազանցել իր հարաբերությունները մի շարք իսլամական երկրների հետ, որպեսզի փորձի ստվերել այն մեկուսացումը, որից տառապում է հենց ինքը՝ միջազգային հանրության շրջանակներում:
Ներկայումս իրանա-ադրբեջանական հարաբերությունները շատ ավելի լավն են, քան՝ նախորդ տարիներին»: