Բաժիններ՝

Իրավապաշտպանները հայտնել են Սուդանում գնդակոծության հետևանքով 39 խաղաղ բնակչի մահվան մասին

Սուդանի արևմտյան Դարֆուրի տարածաշրջանում ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 39 խաղաղ բնակիչ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին։

Նրանց տվյալներով՝ «Նյալա քաղաքի շրջաններից մեկում բնակելի շենքերի վրա արկեր ընկնելու հետևանքով զոհվել է 39 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք»:

Նյալա բաղաքը Դարֆուրի տարածաշրջանի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է, որտեղ, ըստ մոտավոր գնահատումների, բնակվում է Սուդանի մոտ 48 միլիոն բնակչության մեկ քառորդը:

Օգոստոսին տարածաշրջանում բանակի և Սուդանի «Արագ արձագանքման ուժերի» միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել։ Օգոստոսի 11-ից ի վեր, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 60 քաղաքացիական անձ, 250 մարդ վիրավորվել է, 50 հազարը հարկադրված է եղել լքել իրենց տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս