Էրդողանը կարող է Պուտինին առաջարկել մեկ տարով վերսկսել հացահատիկի մատակարարումը Ուկրաինայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կարող է քննարկել ուկրաինական հացահատիկի մատակարարումները մեկ տարով վերականգնելու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Այդին Սեզերը։

«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Իհարկե բավականին վիճելի է, թե որքան հացահատիկ է անհրաժեշտ արտահանել Ուկրաինայից: Բայց Թուրքիային անհրաժեշտ է ուկրաինական հացահատիկը: Ուստի նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ թուրքական կողմն հավանաբար կառաջարկի մեկ տարով վերացնել Ռուսաստանի շրջափակումը՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումներն ապահովելու նպատակով»,- ասել է Սեզերը։

Ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էին, որ պատրաստ են անմիջապես վերադառնալ հացահատիկի գործարքին, սակայն այն պետք է իրականացվի Ռուսաստանի հետ կապված մասով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031