ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: