ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին:
ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը: