«Արայիկին նայե՛ք, Նիկոլին տեսե՛ք». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ այն, ինչով զբաղվել է Արայիկն Արցախում, ունի շատ հստակ ձևակերպում. мародерство։
Իսկ անցյալ տարվա դեկտեմբերից, երբ սկսվեց շրջափակումը, Արայիկը ստանձնեց նաև «սև շուկայի» սեփականատիրոջ ու նայողի դեր։
Փոխանակ կազմակերպվի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արդար ու հավասար բաշխման ցանց՝ վերահսկելով բոլոր պաշարները, կազմակերպեց դրանց վերավաճառքը երբեմն տասնապատիկ թանկ գներով։
Անհնարին է դիմադրել, եթե մարդը, ով ի պաշտոնե պարտավոր է կազմակերպել պաշտպանությունը, հակառակը՝ ամեն ինչով բարոյալքում է պաշարված ամրոցի պաշտպաններին։
Այս օրերին շատ եմ ասում, բայց կրկնելը վնաս չի. Արայիկին նայե՛ք, Նիկոլին տեսե՛ք։
Ոչ հեռու ապագայում նույն այս արդեն փորձարկած մեթոդներով՝ պաշտպանությունը քանդելով, շանտաժով, խաբելով, վախեցնելով ու նույնիսկ սովի սպառնալիքով, Նիկոլը պատառ-պատառ վաճառելու է մեր հայրենիքը և պաշարված ամրոցի դարպասները բացելու է թշնամու առջև…»։