Որո՞նք են Թուրքիայի ամենանյարդային քաղաքները

Թուրքիայում անցկացվել են սոցհարցումներ, որwnc արդյունքում պարզ է դարձել, թե որո՞նք են Թուրքիայի ամենանյարդային քաղաքները։ Սոցհարցմանը մասնակցել է շուրջ 22․000 մարդ: Նրանք պատասխանել են 15 հարցից բաղկացած թեստին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մեծ քաղաքներում խիտ երթևեկությունը, մարդաշատ բնակչությունը և հեռավորության պատճառով ժամանակի կորուստը, որոնք համեմատած այլ շրջանների հետ, քաղաքաբնակներին դարձնում են ավելի սթրեսային։

Ըստ այդմ մեծ քաղաքներում բնակվողները կարող են լինել ավելի նյարդային, քան փոքր քաղաքների բնակիչները։ Բայց սոցհարցման արդյունքների պատկերն այլ բան ցույց տվեց։

Ամենանյարդային քաղաքների ցանկում 1-ին տեղում Սիվասն է (Սեբաստիա) 64%: 2-րդ տեղում Սամսունն է 60%, 3-րդը՝ Էսքիշեհիրը 56%, 4-րդը՝ Հաթայը 53%։

Մայրաքաղաք Անկարան 52% ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ տեղը, որին հաջորդում են, Այդըն՝ (50%), Չանաքքալե՝ (43%), Բալըքեսիր (30%) և Իզմիր (29%) քաղաքները։

Տեսանյութեր

Լրահոս