Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Հաշվի առնելով պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ նախարարությունից խնդրում են դիմումը պատրաստել նախապես, ունենալ փաստաթղթերի պատճենները, յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել մեկ դիմում և դիմել միայն սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս