Ադրբեջանի ՊՆ–ն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել. այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ: