Բաժիններ՝

65-ամյա Սուրեն Մ.-ն հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 65-ամյա Սուրեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս