Բաժիններ՝

Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 13։49-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում գտնվող շինություններից մեկի մոտակայքում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16։54-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս