Սուրեն Սահակյանն ու ևս 2 մարդ կեսգիշերին բերման են ենթարկվել Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար

Կեսգիշերին ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։

Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք»,- գրել է Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրում է քաղաքացիներին Մաշտոցի պուրակ հանրային քննարկում անցկացնելու։ Նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղադրել վրան, որպեսզի շուրջօրյա հանդիպումներ ու քննարկումներ անցկացնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031