Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա ենթադրյալ խարդախությունների պատճառով: ISNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի դատական ​​իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։

«Հոգևորականի կոչում և աստիճան ունեցող Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել Հոգևորականության հարցերով հատուկ դատախազությունում», – ասել է Սեթայեշին՝ հավելելով, որ նախկին նախագահը համապատասխան մարմնում պետք է պատասխանի մի շարք հարցերի:

Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի կողմից «արժութային խարդախությունների», ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս