Միրզոյանը ցավակցել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միանում է ցավակցական խոսքերին։

Տեսանյութեր

Լրահոս