Բաժիններ՝

Նեյմարը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբում

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբում։

Ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Նեյմարը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։

Տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը կստանա 100 միլիոն եվրոյին մոտ գումար։

Ռոմանոն նշում է, որ Նեյմարը «Ալ Հիլալ»-ի համար բուժզննում կանցնի ավելի ուշ, երբ կժամանի Սաուդյան Արաբիա։ Բրազիլացի հարձակվողը նոր ակումբում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։

Նեյմարի շնորհանդեսը նոր ակումբում նախատեսվում է կազմակերպել այս շաբաթվա վերջին։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Նեյմարը «Ալ Հիլալ» տեղափոխվելուց հետո վարձավճարով հանդես է գալու «Բարսելոնա»-ում՝ Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ դա անհնար է, Նեյմարը խաղալու է «Ալ Հիլալ»-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս