Բաժիններ՝

Մբապեն վերադարձել է ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ մարզումներին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է հիմնական կազմի հետ մարզումներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լորիան»-ի հետ խաղից առաջ ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կառուցողական և դրական բանակցություններից հետո ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստին մարզվել հիմնական թիմի հետ կիրակի օրը», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Sport-24-ը:

Կիլիան Մբապեն ավելի վաղ ՊՍԺ-ին ասել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է 2025 թվականին։ Դրանից հետո խաղացողը բաց է թողել մինչմրցաշրջանային շրջագայությունը դեպի Ճապոնիա և մարզվել է հիմնական կազմից առանձին։

24-ամյա Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նա Ֆրանսիայի հնգակի չեմպիոն է, Ֆրանսիայի գավաթի եռակի հաղթող, 2018 թվականի աշխարհի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս