Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը

Կյանքից հեռացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը, ինչի մասին ասվում է բուհի կայքէջում:

«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայ-Ռուսական համալսարանի կայացման և զարգացման գործում ՄԵԾ ավանդ և ներդրում ունեցող անձնավորություն, որն իրավամբ համարվում է համալսարանի հենասյուներից մեկը, ՀՌՀ-ի նախկին պրոռեկտոր (1999-2012թթ․), ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար (2012-2017թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի նախկին գլխավոր խորհրդական (2017-2020թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի տնտեսական և կարգապահական հարցերով նախկին խորհրդական (2020թ․-2023թ․ հունիս) և ընթացիկ տարվա հունիսին ստեղծված ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը։

Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։

Այդպիսի մարդկանց կյանքից հեռանալուց հետո ասում են` ԴԱՐԱՇՐՋԱՆ Է ԱՎԱՐՏՎԵԼ…», – ասվում է հրապարակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս