Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ

Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Այս մասին հայտնել են «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների եւ ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետեւանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման եւ մատակարարման սարքավորումներում տեխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:

«Մեր մասնագետների խումբը անցած գիշերվանից գտնվում է հերթական վթարման վայրում եւ գործադրում բոլոր ջանքերը կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: Ուստի, հայցելով մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը, հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների վերացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս