Բաժիններ՝

Ինչպես տարբերել իրական շոկոլադը կեղծ շոկոլադից

Սննդաբան Անաստասիա Կոստոմախան ասել է, որ իրական շոկոլադը կարելի է տարբերել կեղծից՝ դրանում առկա «կակաո յուղ» և «կակաո քերած» բաղադրիչների առկայությամբ։

Pravda.Ru-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ եթե այդ բաղադրիչները չկան, ապա դա շոկոլադ չէ, այլ «շոկոլադե սալիկ», որը տարբերվում է շոկոլադից, ինչպես մարգարինը՝ կարագից։

Մասնագետը, ըստ shantnews-ի՝ նշել է, որ «կակաոյի յուղը» չի կարելի շփոթել կոկոսի կամ արմավենու յուղի հետ։ Նման բուսական յուղերի համը զգացվում է անմիջապես, այն նման է տեխնիկական յուղի համի և դեռ երկար կզգացվի բերանում։ Բացի դրանից, ըստ Կոստոմախայի, քերած կակաոյի համը տարբերվում է կակաոյի փոշու համից։ Երկրորդը պետք է ավելի էժան լինի, քանի որ այն ունի ավելի պարզ համ և ավելի քիչ օգուտ: Նաև լավ շոկոլադի մեջ չպետք է լինեն բուրավետ ներկանյութեր:

Դիետոլոգը նշել է, որ թարմ և որակյալ շոկոլադի սալիկը պետք է լինի միատեսակ և փայլուն։ Սպիտակ ծածկույթը խոսում է շոկոլադի անորակ լինելու մասին։

Բժիշկը դառը շոկոլադն անվանել է ամենաօգտակարը, երկրորդ տեղում է սև, իսկ երրորդում՝ սպիտակ շոկոլադը։

 

Տեսանյութեր

Լրահոս