Բաժիններ՝

Հայաստանի լողորդները սկսում են պայքարն ԱՊՀ երկրորդ խաղերում

Հայաստանը ներկայացնող լողորդները մեկնարկում են ԱՊՀ երկրորդ խաղերում:

Բելառուսի Բրեստ քաղաքում մեկնարկած մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Վիետնամի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի 133 մարզիկներ: Ամենամեծ պատվիրակությունն ունի Ռուսաստանը՝ 34 մարզիկ:

Լողը մրցաշարը կեզրափակվի օգոստոսի 13-ին: Քառօրյա պայքարում կխաղարկվեն մեդալների 32 հավաքածու:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում:

Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս