Ռուս դերասան Գոգունսկուն թույլ չեն տվել մտնել Վրաստան

Ռուս դերասան Վիտալի Գոգունսկուն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Այս տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Mash Telegram ալիքը, որը հեռարձակել է տեսանյութ, ըստ որի` դերասանը հետադարձ չվերթով վերադառնում է Մոսկվա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ռեժիսոր Թավրիզ Շահիդի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները որոշումը կայացրել են քաղաքական դրդապատճառներով։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գոգունսկին առաջին իսկ օրվանից աջակցել է «Ուկրաինայում ռազմական գործողությանը» (այսպես է բնորոշում Ռուսաստանն Ուկրաինա ներխուժումը), նա բազմիցս համերգային ելույթներ է ունեցել հակամարտության գոտում։

Տեսանյութեր

Լրահոս