Բաժիններ՝

Թուրք քաղաքացիների 72%-ը չի զղջում ընտրություներին տված իր քվեի համար

Թուրքական «Metropoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայում հուլիսի 15-19-ը սոցհարցում է անցկացրել, որինց մասնակցել է 1746 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության՝ «Արդյո՞ք զղջում եք վերջին նախագահական ընտրություններում ձեր քվեի համար» հարցին, հարցվածների 72%-ը պատասխանել է, որ չի փոշմանել, 24%-ը նշել է, որ փոշմանել է։ Հարցման գծապատկերով X միկրոբլոգում կիսվել է Metropoll հետազոտական ընկերության հիմադիր-տնօրեն Օզեր Սանջարը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները ընթացել են 2 փուլով և նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս