Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջանանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ, որոնցից, այսօր առավոտյան թարմացված տվյալներով, հայտնաբերվել է 20 մարդու մարմին», – ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր 19 զոհերի մարմինների հայտնաբերման մասին, 15 մարդ համարվում էր անհետ կորած։

Շովիում լայնածավալ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա:

Տեսանյութեր

Լրահոս