Բաժիններ՝

Ուժգին պայթյուն Թուրքիայում

Օգոսոտոսի 7-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաէլի նահանգի Դերինջեյի շրջանում գտնվող «Գյուղմերթի կենտրոն»-ի (TMO) պահեստներում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեռևս չպարզաբանված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 10 վիրավոր:

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով արագ արձագանքման խմբեր, ինչպես նաև փրկարարական և ոստիկանական ջոկատներ:

Դեպքի առթիվ հայտարարություն է տարածել նաև Քոջաէլիի նահանգապետ Սեդար Յավուզը. «Մենք ուսումնասիրում ենք պայթյունը, որը տեղի է ունեցել փոշու խցմանման պատճառով՝ նավերից գյուղմթերքի կենտրոնի պահեստներ ցորենի տեղափոխման ընթացքում: Ունենք 10 վիրավոր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս