Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել Է Նիգերից Գերմանիայի 60 քաղաքացիների տարհանման մասին
Ֆրանսիայի օգնությամբ, որն իրականացնում է տարհանման չվերթներ, Գերմանիայի 60 քաղաքացիներ լքել են Նիգերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ն:
«Գերմանիայի մոտ 60 քաղաքացի վերջին մի քանի օրվա ընթացքում Նիգերից տարհանվել են մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ: Նիամեյում Գերմանիայի դեսպանատունը շարունակում է աշխատանքը», – ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է X (նախկինում՝ Twitter) սոցցանցի միջոցով:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան աջակցել է 50 երկրների քաղաքացիների տարհանմանը: