Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 2-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս