Բաժիններ՝

Թուրքիայում 3 ամսով արգելվել է ձիթապտղի յուղի արտահանումը

Թուրքիայում 3 ամիս ժամկետով արգելվել է ձիթապտղի յուղի արտահանումը, ինչը կապված է երկրի ներքին սպառման պահանջարկի ապահովման հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չնայած ձիթապտղի յուղի արտահանման արգելքին, մինչև 18 լիտր տարաներով յուղի արտահանման վրա ոչ մի արգելք չի դրվել:

Նշվում է նաև, որ միայն երկու ամսվա ընթացքում գլոբալ երաշտների պատճառով զեյթունի յուղի ներքին շուկայական գինն աճել է 77 տոկոսով: Եթե նախկինում 1 լիտրն արժենում էր 90 լիրա, ապա հիմա այն հասել է 160-ի:

Թուրքիայի արտահանողների խորհուրդի տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-հունիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 559.8 մլն դոլար, ինչը 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է շուրջ 190 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս