Կարո Մուրադը կարող է մենամարտել համաշխարհային բռնցքամարտի լեգենդի հետ
Մարտի 9-ին Նյու Յորքի Բերքլի արենայում (Բրուկլին) կիսածանր քաշային կարգում համաշխարհային բռնցքամարտի լեգենդ 48-ամյա Բերնարդ Հոփկինսը (52 հ., 6 պ., 2 ո.) կմենամարտի IBF տարբերակով աշխարհի գործող չեմպիոն Տավորիս Քլաուդի (24 հ., 0 պ., 0 ո.) հետ:
Նշենք, որ Բերնարդ Հոփքինսը երկու տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնն է և միակ բռնցքամարտիկն է, ով չեմպիոնական գոտի է նվաճել 46 տարեկանում:
Այս մենամարտի հաղթողն ուժերը կչափի Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO տարբերակով միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադի (25 հ., 1 պ., 1 ո.) հետ: Ի դեպ, Կարո Մուրադը Մարտի 9-ին ներկա կլինի Հոփքինս – Քլաուդ մենամարտին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը