Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացու են ձերբակալել
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/20c31877-e4d7-40c2-9d47-787c2d48ebda.jpg)
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը քիչ առաջ հաղորդել է, որ Հայաստանի քաղաքացու է ձերբակալել։ Ըստ Բաքվի՝ տղամարդը սահմանը խախտել է Ադրբեջանին անցած Աղաղվնո գյուղի հատվածում։ Հայկական կողմն առայժմ տեղեկատվություն չի տվել այս մասին:
Ըստ ադրբեջանական տելեգրամ-ալիքների՝ բերման ենթարկվածը Հայաստան Հանրապետության քաղաքացի, 1962 թվականին ծնված Արամայիս Ռաշիդի Բեգլերյանն է, որը «Սպայկա» ընկերության կողմից հումանիտար օգնություն փոխանցող բեռատար մեքենայի վարորդի օգնականն է:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին: