Բաժիններ՝

Իրանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել տապի ալիքից բնակչությանը պաշտպանելու համար

Իրանի կառավարությունը օգոստոսի 2-ը և 3-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել տապի ալիքի պատճառով: Ակնկալվում է, որ ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի:

Այս հայտարարության նախօրեին Իրանի առողջապահության նախարար Բրահիմ Էյնոլահին նախազգուշացրել էր մարդկանց առօրյա կյանքի վրա ներկայիս տապի ալիքի հետևանքների մասին:

Ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ երկրի բոլոր բուժհաստատությունները աչալուրջ կլինեն՝ ընդունելու մարդկանց, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տապի ալիքի պատճառով: Շոգ եղանակն առավել մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ 4 տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց և շաքարային դիաբետ, արյան ճնշման խնդիրներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս