«Ժառանգության» հայցը հիմնավոր չէ՞

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներից մեկում քվեարկության դրեց Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմել-չդիմելու հարցը: Հանրահավաքի մասնակիցները դեմ քվեարկեցին ՍԴ դիմելու առաջարկին, սակայն, անկախ դրանից,  այսօր «Ժառանգությունը» հայցով դիմեց ՍԴ: Հարցն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ դիմեց՝ արհամարհելով հանրահավաքի մասնակիցների կամքը: Ավելի կարևոր է, որ նա ՍԴ դիմելու որոշում կայացրել էր մինչև հանրահավաքում այդ հարցը քվեարկության դնելը: Հովհաննիսյանը ՍԴ դիմումը պատրաստելու հանձնարարություն էր տվել ընտրությունների հենց հաջորդ օրը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ դիմումը պատրաստել է Արտակ Զեյնալյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները պետք է դատարանում ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի օգտին առնվազն 322 հազար ձայն է լցոնվել. մոտավորապես այդքան է Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ստացած ձայների տարբերությունը: 168.am-ի ՍԴ աղբյուրները հայտնում են, որ հայցում չկան  կոնկրետ փաստեր, այլ ընդամենը ընդհանուր բնույթի ձևակերպումներ են:

Տեսանյութեր

Լրահոս