Բաժիններ՝

Պլատինին պնդում է, որ 2022-ի Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի ձմռանը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շարունակում է պնդել, որ 2022-ին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի ձմռանը:

«Քաթարում նախատեսված Աշխարհի առաջնության ուղղությամբ ես երկու պահանջ ունեմ: Առաջինը՝ տեղական կլիման հաշվի առնելով, մրցաշարը պետք է անցկացվի ձմռանը: Այլապես գրեթե անհնար կլինի խաղալ 40 աստիճան շոգի պայմաններում: Չեն դիմանա նաև երկրպագուները:

Երկրորդը՝ Քաթարի հարևան պետությունները ևս պետք է ներգրավվեն առաջնության անցկացման մեջ, որպեսզի Մունդիալը տոն դառնա ամբողջ տարածաշրջանի համար»,- Պլատինիի հայտարարությունը ներկայացնում է Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս