Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելը կլինի Եվրամիության սխալը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ, մերժման դեպքում դա կլինի ԵՄ-ի հերթական ռազմավարական սխալը։ Ինչպես  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այդ մասին խորհրդարանում իր ամենամյա զեկույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, կարգավիճակը խորհրդանշական կարևորություն ունի, բայց այն կարևոր է հաջորդ փուլի համար: Մեր թիմն արել է առավելագույնը: Ես իմ եվրոպացի գործընկերներին համոզում եմ, որ եթե մեզ թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն, սա կլինի հերթական ռազմավարական սխալը Եվրամիության կողմից: Մեր ժողովուրդը և մեր կառավարությունը դրան արժանի չէ», – հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները վերջին 10 տարվա ընթացքում կարողացել են ապացուցել, որ իրենք շեշտը դնում են արդյունքների վրա։

«12 հանձնարարականներից, կարելի է ասել, 11-ը կատարվել է, առավելագույն աշխատանք ենք կատարել», – հավելել է վարչապետը։

2022 թ. հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանին տրամադրել թեկնածուի կարգավիճակ՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։ Միևնույն ժամանակ թեկնածուի կարգավիճակ արդեն տրամադրել են Ուկրաինային ու Մոլդովային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930