Նիկոլական ստահոդ կազուսերին անդրադառնալիս անհնար է չանդրադառնալ զենքի ու բանակի մասին նրա արած անհասկանալի պնդումներին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլական ստահոդ կազուսերին անդրադառնալիս անհնար է չանդրադառնալ զենքի ու բանակի մասին նրա արած անհասկանալի պնդումներին։ Նայեք, մի հարթակում ասում է, թե «մենք բանակ չենք ունեցել», «բանակը կազմաքանդված ա եղել», մյուս դրվագում խոսում է բանակում տիրող համատարած թալանի ու տարբեր համակարգային կոռուպցիայի մասին։ Սա սեփական անձի դեմ ցուցմունք տալու ակնհայտ փաստ է ։

Շատ կարճ 2008-18 թվականների ռազմական ծախսերի մասին՝ 2008թ. 116,2 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 14,3 %-ը, 2009թ.՝ 124,9 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 13,5 %-ը, 2010թ. 147,6 մլրդ, պետբյուջեի 15,5 %-ը, 2011թ. 139,8 մլրդ, կամ բյուջեի 14,2 %-ը, 2012թ․՝ 146,6 մլրդ, որը բյուջեի 14,6 %-ը, 2013թ.՝ 175,5 մլրդ, կամ բյուջեի 15,3 %-ը, 2014թ.՝ 183,5 մլրդ, պետական բյուջեի 14,9 %-ը, 2015թ.՝ 191,2 մլրդ, պետբյուջեի 13,6 %-ը, 2016թ.՝ 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը, 2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը, 2018թ.-ին 228,9 մլրդ, պետբյուջեի 15,8 %-ը:

Հիմա վերցնենք հաշվիչն ու կատարենք մի շատ պարզ թվաբանական գործողություններ։ Ստացվում է, որ 2008-2018թթ-ին ԶՈՒ կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են սրանք ու դրանց փառաբանող մի քանի անինքնասերներ, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ կամ, որ նույնն է՝ շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է հերթական դեմագոգիկ ու փաստական հիմք չունեցող զառանցանք։

Անզեն աչքով տեսանելի է, որ ողջ 10-ամյակի ընթացքում բյուջեի 14-15 տոկոսը մշտապես հատկացվել է բանակին ու ռազմական ծախսերին։ Այլ բան է, որ ներկայումս բյուջեի մուտքերն ու հավաքագրումները մի շարք աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված ավելացել են, ինչը նշանակում է, որ պետք է ավելանային նաև ռազմական ծախսերին տրամադրվող գումարների ծավալները։ Ասել է թե, իշխանությունների այն պնդումը, թե վերջին 5 տարիներին «ՀՀ պատմության մեջ աննախադեպ են եղել բանակի հատկացումները», բացահայտ մանիպույլացա է և հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդ։ Հասկացք, որ բանը արարգ-արագ խոսելով չի, երբ «գյուղից մարդ չկա», էդ ժամանակ, ինչ էլ ասես, քեզ ծափ կտան, բայց դու ուշադի՛ր եղիր, քեզ լսում ենք ու փաստերկված հակադարձում քո նմաններին։

Այստեղ շատ կարևոր է մի քանի փակագծեր բացել, և հասկանալ, թե այդ ռազմական հատկացումներից հետո, որի մասին այդքան խոսում է անհայրենիքը, ի՞նչ ձեռքբերումներ ունեն․ բացի բանակին ելակ մատակարարելուց, ներկած ու «յուբկա փչած» ՕՍԱ-ԱԿ համակարգեր բերելուց, որոնց աշխատունակությունը խիստ կասկածելի է եղել ու մեկ էլ քո սիրած ՍՈւ-երի առքը, ուրիշ ի՞նչ ես արել։ Մի ուրիշ փաստ էլ․ էդ ռազմական հատկացումների զգալի մասը սոցիալական հատկացումների, բնակարանների ծրագրերն են, որոնք լուրջ դրամական միջոցներն են։ Ի դեպ՝ այս մասին չեն ասում, ու նրբորեն շրջանցում են»:

Տեսանյութեր

Լրահոս