Բայդենը Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարներին հրավիրել է Վաշինգտոն՝ եռակողմ հանդիպման

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը` երկրների համագործակցությունը քննարկելու համար, կարող է տեղի ունենալ այս ամռանը Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

«Նախագահ Բայդենը վարչապետ Կիսիդային և նախագահ Յուն Սոկ Յոլին հրավիրել է այս ամռան վերջին ժամանել Վաշինգտոն՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին», – գործակալությունը մեջբերում է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Կուրտ Քեմփբելի հայտարարությունը:

Ինչպես նշել է Քեմփբելը, հանդիպման ընթացքում կքննարկվի «զգալի առաջընթացը» Ճապոնիայի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Yonhap-ը հավելում է, որ պլանավորվող եռակողմ գագաթնաժողովը կդառնա առաջին հանդիպումը, որտեղ կքննարկվի բացառապես երեք երկրների «ընդհանուր օրակարգը»։

Տեսանյութեր

Լրահոս