Բաժիններ՝

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է «Տիտան» սուզանավում զոհվածների ենթադրյալ աճյունները

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը «Տիտան» սուզանավի վթարի շրջանում սուզանավի բեկորների հետ միասին ծովի հատակից դուրս է բերել «ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդներ»:

«Միացյալ Նահանգների բուժաշխատողները անալիզի կենթարկեն ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդները, որոնք զգուշությամբ վերցվել են միջադեպի վայրում հայտնաբերված բեկորներից», – ասվում է գերատեսչության տարածած մամուլի տեղեկագրում։

Ծովային քննչական կոմիտեի (MBI) նախագահ Ջեյսոն Նոյբաուերը շնորհակալություն է հայտնել որոնողական գործողության մասնակիցներին օգնության համար՝ հայտարարելով, որ ապացույցները մի շարք միջազգային իրավասությունների քննիչներին թույլ կտան քննել այս ողբերգության պատճառները»:

Հաղորդվում է, որ Ծովային քննչական կոմիտեն կշարունակի ապացույցների հավաքումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ հանրային լսումների ընթացքում դրանք ներկայացնելու համար։

«Տիտան» սուզանավը մեկնել էր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու։ Հունիսի 18-ին՝ սուզվելուց կարճ ժամանակ անց, սուզանավը կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ։ Սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են ջրի ճնշման տակ պայթյունի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս