2018-ի «հեղափոխությունն» այնքան մեծ չարիք է, որ արդեն Նիկոլն է թռնում դրանից. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլն այսօր զինվորականներին է մեղադրում պարտության մեջ,իսկ վաղն էլ՝ ժողովրդին է մեղադրելու 2018-ին իրեն վարչապետ սարքելու համար։

2018-ի «հեղափոխությունն» այնքան մեծ չարիք է, որ արդեն Նիկոլն է թռնում դրանից։

Բանը հասել է նրան, որ Նիկոլը չի բացառում իրեն իշխանության բերելու կամ իշխանությունը տալու սցենարը։

Իսկ ո՞վ էր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Նիկոլ, դու էիր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Հիմա արդեն «թռնու՞մ» ես քո «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից»։

Հիշու՞մ եք, որ ասում էի Նիկոլը չի կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել։

Պատմությունը Նիկոլին չընտրող ՀՀԿ ֆրակցիայի 54 պատգամավորների ու Աղվան Վարդանյանի անունները դեռ ոսկե տառերով է գրելու,իսկ Նիկոլին ու նրան առաջադրողներին, բերողներին ու հրապարակներում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շամպայն բացողների հետ դաժան է վարվելու»։

Տեսանյութեր

Լրահոս