ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում
Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։
Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։
Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։