Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա․ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:
Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի շրջափակված մնալ, այսօրվա դրությամբ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա 4 զոհ: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը: